Սերժ Թանկյանը տարբերակ է առաջարկել՝ ինչպես օգնել սմարթֆոն կամ համակարգիչ չունեցող հայ երեխաներին

System Of A Down խմբի անդամ Սերժ Թանկյանն այս օրերին ինքնամեկուսացված է Նոր Զելանդիայում:
Նա բավականին հաճախ է հրապարակումներ կատարում իր ինստագրամյան էջում։ Երաժիշտի կարծիքով՝ վիրուսը կարևոր հաղորդագրություն է բնության կողմից, որը հուշում է մարդկանց փոխել իրենց ապրելակերպը:
Սերժ Թանկյանը դիմել է իր երկրպագուներին՝ ասելով, որ Հայաստանում աշակերտներն անցել են հեռավար ուսուցման, սակայն ոչ բոլոր ընտանիքներն են կարող իրենց թույլ տալ սմարթֆոն կամ համակարգիչ։
Երաժիշտը հորդորել է իր ինստագրամյան հետևորդներին նվիրաբերել 200 դոլար, ինչի շնորհիվ հնարավոր կլինի սովորողներին ապահովել գաջեթներով և ինտերնետի հասանելիությամբ։