Անաստասիա Րեշետովան հրապարակել է իր ու Տիմատիի մանկության լուսանկարներն ու առաջարկել ասել, թե ու՞մ է նման իրենց որդին

Մոդել Անաստասիա Րեշետովան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է լուսանկարների նոր շարքով, որտեղ ներկայացրել է իր ու Տիմատիի որդու՝ Ռատմիրի ու իրենց արխիվային լուսանկարները։ Անաստասիան առաջարկել է հետևորդներին ասել, թե ու՞մ է ավելի շատ նման փոքրիկը։

«Մայրիկի մանկությունն ու հայրիկի մանկությունը։ Սև և սպիտակ լուսանկարները հայրիկնն են։ Ես կարծում եմ, որ երեխայի նմանության մասին օբյեկտիվորեն կարելի է դատել միայն նրա ծնողների մանկության նկարները նայելով։ Սա մեր հավերժական բանավեճն էր ․.. Եվ հիմա մենք տեսնու՞մ ենք, թե ում է նման Ռատմիրը, կամ 50-50՝ խառնուրդ: Ես հասկանում եմ, որ դա այնքան էլ կարևոր չէ և չի ազդում ձեր երեխայի հանդեպ սիրո չափի վրա, բայց միևնույնն է հետաքրքիր է հետևել, թե ինչպես են ձեր հատկությունները դրսևորվում ձեր երեխաների մեջ»,- լուսանկարներին կից գրել է Անաստասիան։