Գոհար Ավետիսյանի լողազգետով լուսանկարներն ու վրդովված գրառումը

Հայտնի Դիմահարդար Գոհար Ավետիսյանը շարունակում է իր կազմակերպած մարաթոնը ու ամեն օր իր հետևորդներին սովորեցնում դիմահարդարման նոր ձևեր։ Այս անգամ նա վառ, ամառային ու գունեղ կերպար է ընտրել։ Գոհարը լուսանկարվել է լողազգեստով։

«Այսօր մենք տեղափոխվել ենք տաք Աֆրիկա։ Թվում է, թե վերջին մեկ ամսվա ընթացքում ոչ միայն փոխվել են դիմահարդարումները, այլև իմ փորիկի չափը։ Եվ նաև ինձ թվում է, որ եթե դուք չհավանեք այս դիմահարդարումը, կարող ենք դադարեցնել մարաթոնը, քանի որ ձեզ զգեստներն ավելի էին դուր գալիս, քան բարդ դիմահարդարումը, որի վրա առնվազն 3 ժամ եմ ծախսել։ Սիրելիներս, սպասում եմ ձեր արձագանքներին ու հետադարձ կապին, այլապես մոտիվացիա չունեմ այս ամենը շարունակելու»,- գրել է Գոհարը։