«Ես նույնիսկ ժամանակ չունեմ տառապելու համար»․ Օքսանա Սամոյլովան անկեղծացել է

Օքսանա Սամոյլովան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով ու դրան կից գրառում կատարել, որում անդրադարձել է կարանտինի դրական ու բացասական կողմերին և անկեղծորեն պատմել իր զգացողությունների մասին։

«Անցած մի քանի ամիսների ընթացքում ինձ բաժին հասած խնդիրների մեջ կարանտինը զբաղեցնում է վերջին տեղը։ Ես նույնիսկ ժամանակ չունեմ տառապելու դրա համար, այդքան ուժ չունեմ, բայց իհարկե ուզում եմ կարողանալ աշխատել, քայլել, ճանապարհորդել և ազատ ապրել։ Թվում է, որ ինքնամեկուսացման բոլոր առավելություններն արդեն օգտագործվել են՝ գրքեր, երեխաների հետ շփում, մաքրություն, մարաթոններ, մարզումներ, խոհարարություն։ Ամեն ինչ արված և ավարտված է։ Պարզապես պառկելու և հանգստանալու ուժ այլևս չկա, հավանաբար, դա հիմա ամենադժվարն է բոլորի համար։ Բոլորը իհարկե ակտիվ են Ինստագրամնում ու շատերն ասում են որ ևս մեկ լրացուցիչ ամիս կցանկանային ինքնամեկուսացվելու համար, բայց ես ոչ, ես անդունդի եզրին եմ։ Ինչպիսի՞ն է ձեր տրամադրվածությունը»,- գրել է Օքսանան։