Էն Հեթուեյի #pillowchallenge-ի լուսանկարն ու զվարճալի գրառումը

Համացանցում շարունակվում է բարձերի դեֆիլեն։ Այսօր #pillowchallenge հեշթեգը հայտնվել է 37-ամյա դերասանուհի Էն Հեթուեյի ինստագրամյան էջում։ Նա նոր լուսանկար է հրապարակել՝ հագուստի փոխարեն բարձով և իր տեսքը նմանեցրել 2001 թվականին նկարահանված «Ինչպես դառնալ արքայադուստր» կինոնկարում իր կերտած կերպարին։

Այսպիսով, Հեթուեյը մասամբ կրկնեցլ է ֆիլմի պաստառի վրայի իր կերպարը՝ դրան մի քանի բարձ ավելացնելով: «Թագուհին երբեք չի ուշանում, այդ մյուսներն են պարզապես վաղ ժամանում»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին։

kinopoisk.ru