Իվետա Մուկուչյանի նոր լուսանկարն ու հետևորդների շրջանում արած հարցումը

Օրեր առաջ տեղի ունեցավ Իվետա Մուկուչյանի ու Արա Մարտիրոսյանի «Полу я» երգի ու տեսահոլովակի պրեմիերան։ Այն արագ սիրվեց հանդիսատեսի կողմից։

Իվետան իր ինստագրամյան հետևորդների շրջանում հարցում է անցկացրել։ Նա հրապարակել է նոր լուսանկար, որին կից առաջարկել է մեկնաբանություններում գրել, թե տեսահոլովակի ո՞ր հատվածն են մարդիկ ավելի շատ հավանել։ «Ողջ տեսահոլովակն էլ մեծ հիացմունքով նայում եմ, չգիտեմ էլ արդեն, թե քանի անգամ», «Վերջին հատվածը», «Ամբողջը…», «Վերջին հատվածը, երբ դանդաղ գնում ես Արայի հետևից ու ժպտում»,- մեկնաբանություններում գրում են հետևորդները։