Նադեժդա Բաբկինան կորոնավիրուսով վարակել է իր վարորդին, նրա կնոջն ու որդուն

Նադեժդա Բաբկինան շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Մի քանի օր շարունակ Ռուսաստանի ժողովրդական արտիստը ինքնաբուժությամբ է զբաղվել: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, երբ նրա վիճակը կտրուկ վատացել էր:

Ավելի ուշ «Модный приговор» ծրագրի հաղորդավար ու Բաբկինայի գործընկերներ Ալեքսանդր Վասիլևը նույնպես հիվանդանոց էր տեղափոխվել։ Նա վստահ է, որ Բաբկինայից է վարակվել: «Հաղորդման անձնակազմն իրեն լավ է զգում, Էվելինա Խրոմչենկոն նույնպես ախտանշաններ չունի։ Բայց Նադեժդա Բաբկինայի անձնական վարորդը, նրա կինը և որդին վարակվել են կորոնավիրուսով», – ասել է Վասիլևը: