Նատալյա Վոդյանովան կարևոր ուղերձ է հղել իր հետևորդներին

Կարանտինային խիստ ռեժիմը ոչ միայն օգնում է դադարեցնել հիվանդության տարածումը, այլև դրականորեն է անդրադառնում շրջակա միջավայրի վրա՝ մաքրվում է օդը, ջուրը և այլն։ Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ բնության մասին պետք է հոգ տանել նաև ինքնամեկուսացման ռեժիմի վերացումից հետո:

Ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան իր Ինստագրամում տեղադրել է մի լուսանկար, որում նա կրում է մոխրագույն սվիտեր, որի վրա գրված է  SOS օգնության ազդանշանը ու «Օ» տառի փոխարեն նկարված է Երկիր մոլորակը։ Այս քայլով մոդելը կարևոր ուղերձ է հղել իր հետևորդներին, ինչը նշանակում է, որ պետք է փրկել Երկիր մոլորակն ու հոգ տանել դրա մասին։