Քանյե Ուեսթը կորոնավիրուսի ֆոնին սննդով կապահովի խոցելի խմբի մարդկանց (լուսանկարներ)

Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը կորոնավիրուսի ֆոնին Chick-Fil-A արագ սննդի ռեստորանի հետ սնունդով կապահովի խոցելի խմբի մարդկանց, գրում է Daily Mail-ը:

42-ամյա ռեփերը և արագ սննդի ռեստորանը միավորել են ջանքերը Los Angeles’ Dream Centre ոչ առևտրային քրիստոնեական կազմակերպության հետ, որի շրջանակում Լոս Անջելեսում օրական 11 հազար լանչ կտրամադրեն հարյուրավոր մարդկանց։

«Los Angeles’ Dream Centre-ը վերածվել է պարենի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների բաշխման գլխավոր կենտրոնի»,- հայտնել է կենտրոնի հիմնադիր Մեթյու Բարնեթը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին, այդ թվում՝ Քանյե Ուեսթին։

Բարնեթի խոսքով՝ ռեփերի առատաձեռնությունը թույլ է տվել կազմակերպություններին օգնություն ցուցաբերել խոցելի մարդկանց, որոնք պետք է մեկուսացված մնան իրենց տներում: