Levi’s և New Balance ապրանքանիշերի համագործակցությունն ու դրա գեղեցիկ արդյունքը

Այս տարի New Balance սպորտային կոշիկների դասական մոդելը նշում է իր 35-ամյակը: Ի պատիվ այս տարեդարձի, Levi’s և New Balance ապրանքանիշերի դիզայներները համագործակցության արդյունքում ստեղծել են նոր մոդել: Դրա ձևավորումն առանձնանում է գունային գեղեցիկ համադրությամբ, որոնցից մեկը կրկնում է Levi’s ջինսերի վրայի կաշվե կարկատի գույնը։ Levi’s բրենդի ջինսե հագուստը մարդիկ շատ հաճախ են համադրում New Balance սպորտային կոշիկների հետ, ուստի համագործակցությունն ընդամենը ժամանակի հարց էր: Նոր մոդելը ստեղծված է 80-ականների ոճով։