«Դա եղել է օրեր առաջ». Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի պարզաբանումը Ծիծեռնակաբերդ գնալու վերաբերյալ

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արված տեսանյութի հրապարակումից հետո շատերն իրենց վրդովմունքն են հայտնել, որ նրանք գնացել են հուշահամալիր՝ չնայած կառավարության հորդորին։

Այս առիթով Արփին ու Միհրանը պարզաբանում են հրապարակել՝ հայտնելով, որ հուշահամալիր գնացել են օրեր առաջ։

«Ցավում եմ, որ մեր շատ հայրենակիցներ վրդովվել են մեր այցից, փոխարենը հպարտանան, որ Հայոց ցեղասպանության մասին կրկին հիշատակվում է մեր բազմահազարանոց էջերով, աշխարհն է տեսնում և իմանում կատարվածի մասին, իսկ մեր թշնամիներն ամեն ինչ անում են, որպեսզի սոցհարթակներում ոչ մի հիշեցում և հիշատակում չլինի Հայոց ցեղասպանության մասին։ Մեկնաբանություն և բողոք գրելուց առաջ մի փոքր մտածեք սիրելի հայեր»,- իրենց էջերում գրել են Միհրանն ու Արփին։