«Թող որ բոլորի հիշատակը վառ լինի»․ Սոս Ջանիբեկյանի գրառումը Հայոց Ցեղասպանության մասին

Դերասան Սոս Ջանիբեկյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել Հայոց Ցեղասպանությանը։

«Թող որ բոլորի հիշատակը վառ լինի»,- գրել է դերասանը և կիսվել Սերգեյ Խաչատրայնի կատարմամբ հնչող Կոմիտասի ստեղծագործությամբ։

Ավելի վաղ դերասանը նաև կիսվել էր նախորդ տարի արված իր գրառմամբ, որում ասվում է․

«Ես վստահ եմ, որ կգա օր, երբ մարդ ապահովության զգացումով կծերանա իր սեփական հայրենիքում ։
Եվ վստահ եմ, որ կգա օր, երբ օրենքը կլինի բոլորի համար, անկախ նրանից ում եղբոր տղան է։
Ես վստահ եմ, որ կգա օր , երբ ինչ որ բանի նախատեսած պետական բյուջեն, ուրիշ մայրցամաքում չի դառնա մի մեծ բարձրահարկ շենքերի կույտ։
Ես վստահ եմ, որ մի օր մեր երկրում արագաչափերը կտեղադրվեն միայն վարորդի կյանքը անվտանգ սարքելու համար։
Ես վստահ եմ, որ մանկավարժը , գիտնականը ֆիզիկոսը, վարորդը, արվեստագետը ու մնացած մասնագիտությունների տեր մարդիկ իրենց երկրում իրանց լավ կզգան։
Ես վստահ եմ, որ կգա մի օր երբ չենք ասի՝ .«վայ, ինչ ազնիվ, լավ երեխա ա, մեղկ ա, ո՞նց ա ապրելու էս երկրում»։
Ես վստահ եմ, որ կգա մի օր, երբ մեր երկրում, բարին, արդարը թուլություն չեն համարվի․․․»։