«Ներեցեք իմ հայերենի համար»․ ուկրաինացի փոփ երգչուհին կատարում է Սիրուշոյի երգը (տեսանյութ)

«TamerlanAlen» R&B դուետի մենակատարուհի Ալյոնա Օմարգալիևան Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որում հայերեն է երգում։
Օմարգալիևան ընտրել է Սիրուշոյի «Հավատում եմ» երգը ու տեսանյութի նկարագրության մեջ նշել է Սիրուշոյին։
«Սիրուշոյի գեղեցիկ երգը։ Ներեցեք հայերենիս համար, ոչինչ չեմ հասկանում, բայց թարգմանությունը կարդացել եմ»,-խոստովանել է երգչուհին։
Այս պահին տեսանյութը երկու հազար անգամ դիտել են, սակայն դիտումների թիվը շարունակում է աճել։ Երկրպագուները հիացած են կատարումով, թեև նշում են, որ երգի բառերը չեն հասկանում։
34-ամյա Ալյոնա Օմարգալիևան 2013 թվականից ամուսնացած է իր գործընկեր Տամերլանի հետ։ Նրանք Թիմուր անունով 6-ամյա որդի ունեն։ Դուետը շատ հայտնի է  Ուկրաինայում։

https://www.instagram.com/p/B_S5nnYpSwz/