Սարիկ Անդրեասյանը կիսվել է Հայաստանի պատմության, մշակույթի և հայերի մասին իր կարճամետրաժ հոլովակով

1915 թվականի Հայոց ցեղասպանության տարելիցի օրը մեր հայտնի շատ հայրենակիցներ հարգանքի տուրք են մատուցում սարսափելի իրադարձությունների զոհերին։ Սարիկ Անդրեասյանը կիսվել է Հայաստանի պատմության, մշակույթի և հայերի մասին իր կարճամետրաժ հոլովակով:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի համար ապրիլի 24-ը շատ նշանակալից օր է։ Սա մեր նախնիների մասին վշտի ու հիշատակի օր է, որոնք բնաջնջվել են 105 տարի առաջ Օմսանյան Կայսրության տարածքում։
Ես ու իմ թիմը ցանկանում ենք, որ այս տեսանյութն անհրաժեշտ տարածման և ուշադրության արժանանա ոչ միայն հայերին, այլև նրանց համար, ովքեր կարծում են, որ ազգային կամ որեւէ այլ հողի վրա բնաջնջումը հանցագործություն է մարդու ու մարդկության դեմ»,- տեսանյութին կից գրել է նա։