Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան՝ «Ով եմ ես»

Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, երաժշտասերներին է ներկայացրել «Ով եմ ես» երգի տեսահոլովակը: Այն հասանելի է երգչի Յութուբի պաշտոնական էջում։

Երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերը գրել է Վարդան Զադոյանը, տեսահոլովակի  ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, իսկ պրոդյուսերը՝ Արման Միտոյանը:

Երգը «Անատոլիական պատմություն» ֆիլմի օրիգինալ սաունդթրեքն է: Ֆիլմը նկարահանվել է գրող Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գրքի հիման վրա: