Ֆրանսիական «Լադանիվա» խմբի վոկալիստ Ժակլինը մայրիկիր հետ երգել է «Սարի աղջիկ» երգը (տեսանյութ)

Ֆրանսիական «Լադանիվա» խմբի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը, մայրիկի հետ կատարել է «Սարի աղջիկ» երգը։
Տեսանյութը Ժակլինը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ խումբը մեծ հայտնիություն ձեռք բերեց Հայաստանում, երբ շաբաթներ առաջ հրապարակեց նոր տեսահոլովակի պրեմիերան, որը նկարահանվել է «Վայ աման» երգի հիման վրա։
«Վայ աման» հայերեն երգի երաժշտության և բառերի հեղինակը Ջերեմի Սանսֆամիլն է։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 21-ին, խմբի մասնակիցներից վոկալիստ Ժակլին Բաղդասարյանն ու կիթարահար Լուիս Թոմասը ներկայացրել էին «Սարերի հովին մեռնեմ» կատարումը, որը նույնպես անչափ դուր էր եկել խմբի երկրպագուներին։