Սանկտ Պետերբուրգում կարանտինային ռեժիմը խախտելու համար երգիչ Մաքսիմ Լեոնիդովին տարել են ոստիկանություն

Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմը խախտելու համար ոստիկանությունը ձերբակալել է ռուս երգիչ և երաժիշտ Մաքսիմ Լեոնիդովին, այս մասին նա տեղեկացրել է Ինստագրամի իր էջում:

Հայտնի է, որ արտիստը կնոջ հետ միայն քայլելիս է եղել Շուվալովսկ այգում, երբ իրավապահները կանգնեցրել են նրանց և հիշեցրել ինքնամեկուսացման կանոնների մասին։

«Շան հետ զբոսնում էինք այգում, երբ ռեզինե ձեռնոցներով և դիմակներով ոստիկանության աշխատակիցներ մոտեցան, հայտարարեցին, թե մեր գործողություններն անօրինական են, հետո մեզ ոստիկանություն տարան և արձանագրություն կազմեցին»,- հայտնել է երգիչը։

Կորոնավիրուսի հետևանքով Սանկտ Պետերբուրգում սահմանվել են մի շարք սահմանափակումներ, փակվել են սրճարանները, ռեստորանները, մարզահրապարակները, անհարգելի պատճառով փողոց դուրս գալու համար քաղաքացիների նկատմամբ 4000 ռուբլու չափով տուգանք է սահմանվում։