Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է ոգեկոչել անմեղ զոհերի հիշատակը (տեսանյութ)

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել՝ ոգեկոչելով Ցեղասպանության զոհերի հիշատակն ու ներկայացնելով կոտորածից մազապուրծ եղած հայերի ժառանգների ստեղծագործությունները:

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը և ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչել է այն: Ցանկանում եմ բոլորի հետ կիսվել բանաստեղծություններով, որոնք հեղինակել են Ցեղասպանությունից փրկված մարդկանց թոռները»,- իր թվիթերյան էջում գրել է Քիմը:

Վերջինս ստորև հրապարակել է վերոնշյալ անգլալեզու ստեղծագործություններից մեկի տեսանյութը, որն ուղեկցվում է համապատասխան պատկերազարդմամբ՝ նվիրված Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը, որի հեղինակը սիրիահայ նկարիչ Գևորգ Մուրադն է