«Մեր պաղպաղակն առաջին անգամ պաղպաղակ է ուտում»․Ալեքսիս Օհանյանի և դստեր ջերմ լուսանկարը

Reddit սոցիալական ցանցի և Initialized Capital-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Ինստագրամում ցույց է տվել, թե ինչպես է նա իր ժամանակն անցկացնում կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված կարանտինի ժամանակ։Հայտնի ձեռնարկատերը տանը ժամանակ է անցկացնում իր կնոջ ՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և դստեր՝ Օլիմպիայի հետ։  Նա իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ փոքրիկ Օլիմպիայի հետ:

Ինչպես պարզ է դառնում կադրին կից արված հրապարակումից հայտնի հայրիկն առաջին անգամ դստերը պաղպաղակ է տվել։
Նա կատակով մեկնաբանել է լուսանկարը՝ գրելով․ «Մեր պաղպաղակն առաջին անգամ պաղպաղակ է ուտում»։
Ավելի վաղ Օհանյանը նաև ցույց էր տվել, թե իր ընտանիքն ինչ տեսակի սնունդ է նախընտրում կարանտինային օրերին: Ճաշատեսակների շարքում էր հայտնվել հայկական տոլման, որն Ալեքսիսը խորհուրդ էր տվել իր հետևորդներին։