Ի՞նչ է նվիրել Լերա Կուդրյավցևան որդու 30 ամյակին

48-ամյա Լերա Կուդրյավցևան խոսել է այն նվերի մասին, որը նա օրեր առաջ նվիրել է իր որդուն: Ապրիլի 14-ին Լերայի որդին՝ Ժանը դարձավ 30 տարեկան: Լերան որդու համար նրա ծննդյան օրը գնել է թանկարժեք մեքենա: «Ես կարող եմ ինձ դա թույլ տալ: Նա ուրախ է և հպարտ, որ այսպիսի մայր ունի», – ասել է Կուդրյավցևան:

Ժանը ծնվել է, երբ Լերան 19 տարեկան էր։ Հեռուստահաղորդավարուհին իր որդուն անվանել է այդ ժամանակ շատ հայտնի ու սիրված դերասան Ժան Կլոդ Վան Դամի պատվին: Լերայի որդու մասին քիչ բան է հայտնի։ Նա փորձում է ոչ հասարակական ապրելակերպ վարել ու հեռու մնալ տգեսախցիկներից: Երկու տարի առաջ Ժանը հայր է դարձել, իսկ նրա աստղային մայրը՝ տատիկ: Հիշեցնենք, որ Լերան այժմ ունի մեկ ու կես տարեկան դուստր՝ Մաշան։