Նադեժդա Բաբկինայի համերգային տնօրենը պատմել է երգչուհու առողջական վիճակի մասին

ՌԴ ժողովրդական և էստրադային երգչուհի, Русская песня թատրոնի ղեկավար Նադեժդա Բաբկինան, որն ավելի վաղ հոսպիտալացվել էր թոքաբորբով, շարունակում է բուժումը հիվանդանոցում և լավ տրամադրության մեջ է գտնվում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի տեղեկացրել է երգչուհու տնօրեն Սերգեյ Գորոխը:

«Տրամադրությունը լավ է, դրական: Նա ողջույններ է փոխանցել բոլորիդ: Պայմանավորվել ենք կապի մեջ լինել»,- ասել է Գորոխը:

Նրա խոսքով՝ երգչուհին ինքն է զանգահարել իիրեն մի քանի օր առաջ, հետաքրքրվել է թատրոնի գործերով: «Ես նրան բացատրել եմ, որ մինչև մայիսի մեկը բոլորս գտնվում ենք ինքնամեկուսացման մեջ»,- ասել է Գորոխը:

Հիշեցնենք, որ 70-ամյա երգչուհին հոսպիտալացվել է ապրիլի 7-ին թոքաբորբով: Նրան կորոնավիրուսի բացահայտման թեստավորում են կատարել, սակայն վիրուս նրա մոտ չի ախտորոշվել։