Նունե Եսայանը՝ կարանտինի և չեղարկված համերգային շրջագայության մասին - Showbiz.am

Նունե Եսայանը՝ կարանտինի և չեղարկված համերգային շրջագայության մասին

Նունե Եսայանն իր 50-ամյա հոբելյանի առթիվ պատրաստվում էր համերգային շրջագայությունների աշխարհի տարբեր երկներում՝ «Նունե Եսայանի հոբելյանական շոուն» խորագրի ներքո: Համերգային շրջագայության մեկնարկը պետք է տրվեր Մոսկվայում: Ապրիլի 4-ին Կրեմլյան պալատի Մեծ սրահում պետք է կայանար վաստակավոր արտիստի հոբելյանական շոու-ծրագիրը:
Սակայն կորոնավիրուսի պատճառով այն հետաձգվեց։
Այս մասին երգչուհին հայտնել էր մարտ ամսին իր սոցցանցի էջում: Առայժմ հայտնի չէ, թե հետաձգված համերգը երբ տեղի կունենա:
«Սիրելի՛ հանդիսատես, ցավով եմ նշում, որ մոսկովյան իշխանության որոշման արդյունքում իմ մենահամերգը հետաձգվում է: Հետագա նորությունների մասին ձեզ ուղիղ եթերի միջոցով կտեղեկացնեմ»,- գրել էր նա:

Showbiz.am կայքի հետ զրույցում Նունե Եսայանը պատմեց կարանտինի, ապագա ծրագրերի և չեղարկված համերգային շրջագայության մասին։

-Դուք պետք է հանդես գայիք համերգային շրջագայությամբ։ Կարանտինի ավարտից հետո կվերսկսե՞ք ծրագրերը, թե՞ դրանք չեղարկվել են։
-Այո, ցավոք, օբեկտիվ պատճառներով իմ համերգը հետաձգվել է։ Ճիշտն ասած այս պահին դժվարանում եմ որևէ բան կանխատեսել։ Սպասենք հետագա զարգացումներին և, ըստ այդմ, կարող ենք տալ բոլոր հարցերի պատասխանները։

-Ի՞նչ հետևանքներ ունեցավ նախագծի հետաձգումը։
-Ամենացավոտ հետևանքը այն է, որ չկարողացա ևս մեկ անգամ վայելել հանդիսատեսիս էներգիան և ծափահարությունները: Ինձ համար դա ամենաթանկ կապիտալն է:

-Ո՞րն է առաջին գործը, որով զբաղվելու եք կարանտինի ավարտից անմիջապես հետո։
-Վերադառնալու եմ բնականոն կյանքիս։

-Ինչպե՞ս եք պայքարում կորոնավիրուսի դեմ։ Ի՞նչ է փոխել Ձեր կյանքում այս վիրուսը։
-Ինչպես բոլորը, այնպես էլ ես, փորձում եմ մնալ տանը ու պահպանել բոլոր կանոնները, որոնք գործում են մեր երկրում։ Վիրուսը իմ կյանքում բան չի փոխել, բայց վիրուսի պատճառով տեղի ունեցող վայրիվերումները թույլ են տալիս ևս մեկ անգամ արժեվորել կյանքը։

-Ի՞նչով եք զբաղվում տանը կարանտինի ընթացքում։
-Ամեն օր ձգտում եմ հետաքրքրությամբ լցնել առօրյաս։ Տան պայմաններում հասանելի բոլոր «գործիքակազմս» օգտագործում եմ, որպեսզի ժամանակը արագ ու աննկատ անցնի։ Իհարկե, չեմ դադարում զբաղվել երգարվեստով՝ ինչքանով, որ դա հնարավոր է։

Ձեր փոքրիկները ինչպե՞ս են ապրում կարանտինի պայմաններում։ Չեն նեղվո՞ւմ ամբողջ օրը տանը մնալուց։
-Սոցիալական ցանցերի իմ էջերում ժամանակ առ ժամանակ հրապարակում եմ, թե ինչով են նրանք զբաղվում։ Իսկ ընդհանուր առմամբ նրանք ժամանակ չեն ունենում նեղվելու, քանի որ կարդում են, գրում են, և, իհարկե, խաղում են։

 

-Կնշե՞ք Ձեր կյանքում կարանտինի ունեցած դրական ու բացասական հետևանքների մասին։
-Ինչպես յուրաքանչյուր արվեստագետի մոտ, այնպես էլ իմ, դրական փոփոխությունն այն է, որ ավելի շատ եմ տանը լինում, երեխաներիս հետ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում։ Իսկ բացասական փոփոխությունը, թերևս, կհամարեմ այն ինչ նշել եմ հարցազրույցի սկզբում․ դժվար է հեռու գտնվել հանդիսատեսից։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրման իրավունքը

Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել «Սողոմոնի երգերը» ֆիլմի իրավունքները. Հայաստանն Ամերիկյան կինոակադեմիայի 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրելու...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Իմ ամենաէլեգանտ ընկերուհի, ով մնացել ա ու մնալու ա». Անի Երանյանը շնորհավորել է Աննա Հարությունյանին

Դերասանուհի Աննա Հարությունյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա դառնում է 32 տարեկան, ինչի առթիվ դերասանուհի Անի երանյանը համատեղ...
Ավելին