Վերա Բրեժնևան երգ է նվիրել այն մասնագետներին, ովքեր կարանտինի ընթացքում աշխատում են

Վերա Բրեժնևան երգ է նվիրել բժիշկներին, առաքիչներին և այն մասնագետներին, ովքեր ինքնամեկուսացման ժամանակ աշխատում են հանուն մարդկության բարօրության: Տեսանյութը երգչուհին հրապարակել է Instagram-ում։
Բրեժնևան չի թողնում, որ իր երկրպագուները ձանձրանան կարանտինի ընթացքում:
Ավելի վաղ գեղեցկուհին ուրախացրել էր երկրպագուներին՝  նրանց հետ կիսվելով կարանտինի ընթացքում արված կիսամերկ լուսանկարներով:

Հրապարակման մեկնաբանություններում երգչուհին պատմել էր՝ ինչպս է իրեն հաջողվում պահպանել սլացիկ կազմվածքը՝ հայտնելով, որ իր իդեալական մարմինը նա կարողանում է պահպանել բեռնափաթման օրեր կազմակերպելու շնորհիվ։
Երգչուհին խոստովանել էր, որ որքան էլ ձգտում է ճիշտ սնվել, մեկ է, սննդի հարցում պատահական, հարկադիր, երբեմն՝ մտադրված վրիպումներ են լինում։ Օրգանիզմին օգնելու համար նա թեթև բեռնաթափման օրեր է կազմակերպում՝ ուտելով միայն թռչնամիս, ձուկ և ձու (միայն լորի ձու, քանի որ հավկիթից ալերգիա ունի)։