Դավիթը դեմ չէ՞․Օլգա Բուզովան ներքնազգեստով լուսանկարներ է հրապարակել

Հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովան փորձում է վայելել տնային ինքնամեկուսացումն սիրեցյալի՝ Դավիթ Մանուկյանի հետ:
Գեղեցկուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է ներքնազգեստով լուսանկար, որին կից գրել է․ «Քնա՞ծ ես»։
Երկրպագուներից շատերին դուր չի եկել հեռուստաաստղի այդքան համարձակ կերպարը։ Ինստագրամյան հետևորդների մեծ մասը լուսանկարի մեկնաբանություններում հետաքրքրվել է՝ արդյոք Դավիթին չի զայրացնում Օլգայի այդպիսի կերպարը։

Հիշեցնենք, որ կարանտինի ընթացքում Օլգա Բուզովան իր ինստագրամյան էջում պարբերաբար հարցազրույցներ է անցկացնում հայտնի ու ճանաչված ընկերների հետ՝ ապահովելով իր հետևորդների ու երկրպագուների հետաքրքիր ժամանցը։
Օրեր առաջ Բուզովայի զրուցակիցը նրա մտերիմ ընկերուհին էր՝ հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան, ում հետ գեղեցկուհին հետաքրքիր ու զվարճալի զրույց է ունեցել։
Օլգան ու Քսենիան նաև քննարկել են այն հարցը, թե ինչ է նշանակում ամուսնացած լինել կովկասցու հետ։ Հիշեցնենք, որ Քսենիայի ամուսինը՝ Կուրբան Օմարովը, դաղստանցի է, իսկ Օլգայի սիրեցյալ Դավիթ Մանուկայնը՝ հայ։
«Օլյա իմացիր, որ չես ունենալու տղամարդ ընկերներ։ Պետք է միշտ հնազանդվես, միշտ հավաքես անկողինը, պատրաստես կովկասյան ճաշատեսակներ»,- նշել է Քսենիան։