Եղիասաբեթ 2-րդին և արքայազն Ֆիլիպին կարանտինի ընթացքում 22 հոգանոց անձնակազմ է սպասարկում, ովքեր իրավունք չունեն տեսնելու իրենց ընտանիքներին

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին և արքայազն Ֆիլիպին կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի ընթացքում Վինձորի ամրոցում 22 հոգանոց անձնակազմ է սպասարկում, հայտնում է Daily Mail պարբերականը։

Կայքի փոխանցմամբ՝ Բուքինգհեմյան պալատից 94-ամյա թագուհին ինքնամեկուսացման նպատակով մարտի 19-ին է ժամանել Վինձոր, որտեղ էլ նրան ավելի ուշ միացել է 98-ամյա արքայազն Ֆիլիպը։

Տնային տնտեսության հարցերով զբաղվող անձնակազմի ղեկավար Թոնի Ջոնսթոն Բըրթը աշխատակիցներին հուշաթերթիկներ է բաժանել, որոնցում վերջիններիս բացատրել է, որ նրանք թագուհու և արքայազնի անվտանգության համար կարանտինային ռեժիմի ընթացքում չեն կարող տեսնել իրենց ընտանիքների անդամներին։