Իրինա Շեյքը կիսվել է մինչ այս չհրապարակված բազմաթիվ լուսանկարներով

Կարանտինային առաջադրանքներից մեկը, որը մեզանից յուրաքանչյուրը իրականացրել է, թերևս, հեռախոսում կուտակված լուսանկարները «մաքրելն» է: Որոշ լուսանկարներ կարող են ջնջվել, որոշները դասավորվել ըստ պանակների, իսկ որոշներն էլ հրապարակվել Ինստագրամում։ Թվում է, թե Իրինա Շեյքը նույնպես հասել է կարանտինի այդ փուլին։

Աստղի արխիվից մոտ երկու տասնյակ լուսանկարներ հայտնվել են նրա ինստագրամյան էջի Սթորի հատվածում։ Լուսանկարների մեծ մասը ամենամոտ մարդկանց հետ է՝ մայրիկի, քույրիկի, գործակալ Ալի Կավուսիի, դիզայներ Ժան-Պոլ Գոտյեի և այլն: Ցանկում առկա են նաև Իրինայի մանկության լուսանկարներից։ Դրանցից ամենաուշագրավները ներկայացնում ենք ձեզ։