Լոլիտա Միլյավսկայան ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ կտրել է մազերը (տեսանյութ)

Ռուսական էստրադայի սկանդալային երգչուհի Լոլիտա Միլյավսկայան ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ կտրել է մազերը․ տեսագրությունը նա հրապարակել է Ինստագրամ սոցկայքի իր էջում։

Աստղն էկրանի առաջ հայտնվել է տնային թեթև հագուստով և նուրբ դիմահարդարմամբ։ Եթերի ժամանակ Միլյավսկայան հայտարարել է, թե ամեն բան հոգնեցրել է իրեն, ուստի պատրաստվում է կտրել մազերը։

Երգչուհին հայտարարությունից հետո ձեռքն է վերցրել մկրատն ու սկսել կտրել երկար մազերը։ Տեսանյութի վերջում նրա դեմքի արտահայտությունից կարելի է եզրակացնել, որ նրան դուր է եկել նոր սանրվածքը։

https://www.instagram.com/p/B_ZtAgspuDo/?utm_source=ig_web_button_share_sheet