Ռեգինա Թոդորենկոն սկանդալի հետևանքով հայտնվել է սարսափելի իրավիճակի մեջ

«Орел и решка» հաղորդման նախկին հաղորդավարուհի Ռեգինա Թոդորենկոն հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Սկանդալը հասունացել էր հեռուստաաստղի այն խոսքերից հետո, երբ Peopletalk լրատվամիջոցի հետ իր հարցազրույցում նա հայտարարել է, որ կանայք իրենք են մեղավոր, որ իրենց վրա ձեռք են բարձրացնում։ Հաղորդավարուհին դեռ երկար կզղջա իր այս խոսքերի համար, որովհետև այդ հայտարարությունը բավականին վատ ազդեցություն է ունեցել նրա կարիերայի վրա։

Իր ինստագրամյան էջում հաղորդավարուհին ներողություն է հայցել բոլոր այն կանանցից, որոնց վիրավորել է իր խոսքերով։
Վերջին մի քանի օրվա ընթացքում Ռեգինան բռնությունից տուժած կանանցից հազարավոր պատմություններ է ստացել և որոշել է, որ որ այժմ ինստագրամյան իր էջը կդառնա ընտանեկան բռնության զոհերի համար հարթակ: Սակայն անգամ այդ քայլը չի հանդարտեցրել իրավիճակը։
«Glamour» ամսագիրը հաղորդավարուհուն զրկել է «Տարվա կին» կոչումից, իսկ PepsiCo ընկերությունը որոշել է եթերից հանել հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Թոդորենկոյի մասնկացությամբ գովազդը։