Տեսահոլովակի պրեմիերա․ Անդրե Սիմոնյան և Սևակ Ամրոյան՝ «Իմ խաղաղ երեկոն է հիմա»

The Beautified Project ալտերնատիվ ռոք խմբի հիմնադիր, պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը և երգիչ Սևակ Ամրոյանը երաժշտասերների դատին են հանձնել Վահան Տերյանի «Իմ խաղաղ երեկոն է հիմա» բանաստեղծությամբ գրված համանուն երգը և երգի տեսահոլովակը:
Երգի գործիքավորումն իրականացրել են ակուստիկ կիթառներով: Համագործակցել են Adana Project-ի կիթառահար Պատրիկ Ավետիսյանի հետ, հնչյունային պրոդյուսերը Սերգեյ Գասպարյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Մարիամ Գևորգյանը: