Ցեկալոյի կինը հրապարակել է նրա մերկ լուսանկարը ու քննադատության արժանացել

29-ամյա Դարինա Էրվինը և 59-ամյա Ալեքսանդր Ցեկալոն ինքնամեկուսացման ռեժիմը պահպանում են Լոս Անջելեսում գտնվող իրենց առանձնատանը: Դարինան արդեն հայտնի է չափն անցնող ու երբեմն նույնիսկ տհաճ համարձակությամբ։

Ցեկալոյի կինը նկարչուհի է և հիմնականում նկարում է էրոտիկ կտավներ։ Իսկ այս անգամ Դարինան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է ամուսնու՝ Ալեքսանդր Ցեկալոյի մերկ լուսանկարով, ով այդ պահին հիանում է կնոջ հերթական «գլուխգործոցով»։ Այդ նկարը կախված է ամուսինների առանձնատան գլխավոր սենյակում, մուտքի դռան մոտ: Փաստորեն, ո՛չ Դարինային և ո՛չ էլ Ալեքսանդրին չի հուզում այն փաստը, որ տան պատուհանները լրիվ թափանցիկ են ու հարևանները կարող են նրանց տեսնել։ Այս լուսանկարին արդեն անդրադաձել են որոշ ռուսական լրատվամիջոցներ և հիմնականում դրանց տակ գրված մեկնաբանություններում մարդկանց կարծիքները բացասակն են, նրանք նշում են, որ Ցեկալոն այլևս այն տարիքում չէ, որպսզի այս կերպ լուսանկարվի։