Մեգան Մարքլը և արքայազն Հարրին թագավորական արքունիքի սենսացիոն գաղտնիքների մասին գիրք կհրապարակեն

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վարձել են 2 լրագրողի՝ Օմիդ Սկոբին և Քերոլին Դյուրանին, որոնք ամուսիններին օգնելու են գրել սենսացիոն կենսագրություն: Հայտնի է նաև գրքի նախնական վերնագիրը. Thoroughly Modern Royals: The Real World Of Harry And Meghan («Հարրիի և Մեգանի իրական աշխարհը»): Այս մասին հայտնել է The Sun պարբերականը:

Գիրքը բավական մեծ ծավալ է ունենալու, ավելի քան 300 էջ, նախատեսվում է, որ այն կհրապարակվի օգոստոսին:

Գրքում ամուսինները պատմելու են իրենց թագավորական կյանքն և ոչինչ չեն թաքցնելու, պատմությունը սկսվելու է իրենց ամուսնության օրվանից՝ 2018-ի մայիսից:

Իրենց բացահայտումները նրանք անվանում են «իրական ռումբ», որոնք, չի բացառվում, որ բրիտանական թագավորական ընտանիքում նոր կոնֆլիկտների պատճառ դառնան։