Ռոնալդուն վերադառնում է Իտալիա․ նա երկու շաբաթ ինքնամեկուսացման մեջ կանցկացնի

Հայտնի է դարձել, թե երբ է Կրիշտիանու Ռոնալդուն վերադառնալու Իտալիա՝ Թուրին։ Record-ը տեղեկացնում է, որ «Յուվենթուսի» հարձակվողը ապրիլի 28-ին, վերադառնալու է Թուրին։

Երկու շաբաթ Ռոնալդուն անցկացնելու է ինքնամեկուսացման մեջ ու մարզվելու է անհատական ծրագրով։

Հաղորդվում է, որ «Յուվենթուսը» կապ է հաստատել այն բոլոր ֆուտբոլիստների հետ, ովքեր լքել են երկիրը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ու կոչ արել վերադառնալ Իտալիա։

Ռոնալդուն մարտի 3-ին Իտալիայից տեղափոխվել էր Պորտուգալիա՝ Մադեյրա, ու ինքնամեկուսացումն անցկացնում էր այնտեղ՝ ընտանիքի հետ միասին։