Ագաթա Մուցենիեցեն բանաստեղծություն է գրել, խոստովանել որ դեռ սիրում է և ներողություն խնդրել Պավել Պրիլուչնիից

31-ամյա Ագաթա Մուցենիեցեն մեծ դժվարությամբ է տանում իր ու իր 32-ամյա ամուսնու՝ Պավել Պրիլուչնիի բաժանումը: Մի քանի ժամ առաջ նա իր ինստագրամյան էջումում տեղադրել է իր գրած բանաստեղծությունը, որը նվիրել է ամուսնուն:

Բանաստեղծությունում դերասանուհին խոստովանել է, որ դեռ սիրում է Պավելին։ Ագաթան նաև ներողություն է խնդրել նրանից, այն բանի համար, որ չի կարողացել պաշտպանել իրենց ընտանիքը: Ամուսնուն ուղղված հանրային նամակի մեկնաբանություններում շատերը խոստովանեցին, որ այդ տողերը նրանց հուզեցին: Հետևորդներից շատերը ցանկանում են, որ Ագաթան վերջապես թույլ տա Պավելին հետ գալ և միասին երջանիկ լինել: Շատերը նաև վստահություն հայտնեցին, որ վաղ թե ուշ Մուցենիեցեն և Պրիլուչնին կհաշտվեն և նորից միասին կլինեն: