Արմինկան նույնպես ցանկանում է ինստագրամյան ուղիղ եթերով շփվել իր երկրպագուների հետ

Արտակարգ դրության այս օրերին շատերը մեծ ակտիվություն են ցուցաբերում սոցիալական ցանցերում։
Երգչուհի Արմինկան, ով վերջին շրջանում առավել պասիվ էր իր միկրոբլոգում, ցանկանալով ապահովել իր երկրպագուների ժամանցն ու զբաղեցնել նրանց կարանտինի ընթացքում, որոշել է նույնպես հանդես գալ ինստագրամյան ուղիղ եթերում ու պատասխանել բոլորին հետաքրքրող հարցերին։
Սակայն հետևորդներից մի քանիսը նրա մեկնաբանություններում իրենց զարմանքն են արտահայտել․ չէ՞ որ ընդամենը օրեր առաջ Արմինկան ծիծաղելի ու խղճուկ էր համարում նրանց, ովքեր անդադար ինստագրամյան ուղիղ եթերում են։

«Երբ տեսնում եմ, թե դժվարին էս ժամանակաշրջանում «ինքնաբավ» ու «կայացած» մարդկանց մի զգալի բանակ, ինչպես է սոցցանցերում խուճապի մատնված, անդադար տեղադրում իր բոլոր «տաղանդներ»-ը բացահայտող ֆոտոներ ու վիդեոներ (իսկ բոլորին հայտնի է, թե մարդն ինչ տեսակ է բացահայտվում նեղության մեջ), ակնհայտորեն սարսափելով թեկուզ մի օր առանց ուշադրության մնալու փաստից, դա ինձ մոտ առաջացնում է ծիծաղ ու խղճահարություն…
Տպավորություն է, որ էդպիսիք ուղիղ եթերում չեն միայն, երբ քնած են»,- գրել էր երգչուհին։
Չնայած այս ամենին՝ երկրպագուներն անչափ ուրախացել են, որ կկարողանան շփվել իրենց սիրելի երգչուհու հետ։