Թիմոթի Շալամեն և Լիլի Ռոուզ Դեփը բաժանվել են

Թիմոթի Շալամեի երկրպագուները կարող են ուրախանալ ու կրկին հույսեր փայփայել, քանզի 24-ամյա դերասանի սիրտը կրկին ազատ է: Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի դստեր՝ մոդել Լիլի-Ռոուզ Դեփի հետ մեկ տարի հանդիպելուց հետո զույգը որոշեց բաժանվել։ Այս մասին ասել է Թիմոթի Շալամեն բրիտանական Vogue-ին տված հարցազրույցում ՝ խոստովանելով, որ այժմ նա ազատ է:

UK Weekly-ն ստացել է այս լուրի պաշտոնական հաստատումը, բայց բաժանման պատճառի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Ի դեպ, Թիմոթի Շալամեի համար սա առաջին սիրավեպ չէ աստղային ընտանիքից աղջկա հետ։ Մինչ այդ նա մեկ տարուց ավելի հանդիպում էր Մադոննայի դստեր՝ Լուրդես Լեոնի հետ: