Ի՞նչ պայմաններում է ապրում Քայլի Ջենները․ Համացանցում հայտնվել են միլիարդատիրուհու նոր տան լուսանկարները

Ըստ արևմտյան լրատվամիջոցների, 22-ամյա Քայլի Ջնները ձեռք է բերել շքեղ առանձնատուն Լոս Անջելեսի Հոլբի-Հիլս հեղինակավոր շրջանում: Նոր տան համար Քայլին վ-արել է 36,5 միլիոն դոլար:

Քայլի Ջենների 36,5 միլիոն դոլոր արժողությամբ շքեղ առանձնատունը զբաղեցնում է 1700 քառակուսի մետր տարածք և ունի այն ամենը, ինչ հարկավոր է գեղեցիկ կյանքի համար՝ յոթ ննջասենյակ, տասնչորս լոգարան, բակում գտնվող լողավազան և հյուրերի համար նախատեսված սենյակներ իրենց անձնական խոհանոցներով։