«Խրտվիլակների հասարակություն»․ Քիմ Քարդաշյանին բարկացրել է թուրք օգտատիրոջ մեկնաբանությունը

Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում օրեր առաջ գրառում էր կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով, որ թուրքերը 1.5 միլիոն հայ են կոտորել, այդ թվում՝ երեխաների և կանանց։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Քիմ Քարդաշյանի այդ գրառումը հայտնվել է թուրք օգտատերերի ուշադրության կենտրոնում և նրանք արձագանքել են գրառմանը տարաբնույթ ու հաճախ նաև ոչ կոռեկտ մեկնաբանություններով։

Մեկնաբանությունների մեջ եղել է նաև «Ալլահը մեկն է, և նրա զորքը թուրքերն են» գրառումը, որը թողել է Թուրքական հեռուստահաղորդումներից մեկից հայտնի Հանիֆե Գյուրդալի ամուսինը։ Նա գրառմանը կից նաև քարոզչական բնույթի տեսանյութեր է տեղադրել։

Քիմ Քարդաշյանը ևս անմասն չի մնացել և արձագանքել է թուրք օգտատիրոջ մեկնաբանությանը։ «Խրտվիլակների հասարակություն»․ գրել է հայտնի հեռուստաաստղը և արգելափակել թուրք օգտատիրոջը։