Միշա Գրիգորյանը հյուրընկալվել է Մաքսիմ Գալկինին և հիացրել իր կատարումներով

Ռուսական «Лучше всех!» մանկական հաղորդաշարի հյուրն է եղել մանկական Եվրատեսիլի և ռուսական «Голос дети» մրցույթների մասնակից Միշա Գրիգորյանը։

«Հեռու լեռներում ապրում է այս գեղեցիկ տղան: Նա երգում է ինչպես սոխակ, թեև արծիվ է»,- այսպես է Միշային ներկայացրել հաղորդավար Մաքսիմ Գալկինը:

Միշան հաղորդման ընթացքում ասել է, որ արդեն համերգներով է հանդես գալիս, սակայն չի ցանկանում դրանով գումար վաստակել։ Մաքսիմ Գալկինն էլ կատակել է՝ ասելով․«Հայկական ավանդույթի համաձայն՝ պետք է լավ գումար վաստակել, որպեսզի պահես ողջ ընտանիքդ»:

Միշան հաղորդման ընթացքում կատարել է Ջեյմս Բրաունի «It’s A Man’s Man’s Man’s World», Ֆարել Ուիլյամսի «Happy», Queen խմբի «We Are The Champions» հիթերը: Փոքրիկ կատարողը «Лучше всех!» շոուի մեկ այլ մասնակցի՝ Մերի Մուսինյանի հետ, որը քանոն է նվագել, երգել է նաև Բոբբի Մակֆերինի «Don’t Worry, Be Happy» երգը։