Յուլիանա Կարաուլովայի նոր տեսահոլովակի ռեժիսորը Սարիկ Անդրեասայանն է

Յուլիանա Կարաուլովան հրապարակել է իր յութուբյան ալիքում նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Градусы» երգի հիման վրա։ Տեսահոլովակի ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է։
Տեսահոլովակի թեման հենց կարանտինն է․ այն պատմում է, թե ինչպես է երգչուհին անցկացնում իր օրերն ինքնամեկուսացման մեջ ու սպասում «ազատության»։ Տեսահոլովակ նկարահանելու մտահաղացումն արտիստների մոտ առաջացել է ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում։

Մտահաղացումն իրականացնելու համար ստեղծագործական խմբի անդամները խախտել են ինքնամեկուսացման կանոնները և մի քանի ժամ աշխատել են Յուլիանայի բնակարանում։ Նկարահանումների ընթացքում պահպանվել են անվտանգության բոլոր կանոնները, նկարահանել «փոքր խմբով»՝ նկարահանման հրապարակում միաժամանակ յոթից ավելի մարդ չի գտնվել։
Հիշեցնենք, որ Յուլիանան մեծ ճանաչում ձեռք բերեց «Фабрики звёзд-5» երաժշտական մրցույթից հետո։ Իր առաջին սոլո ալբոմը նա թողարկել է 2006 թվականին, տարիներ առաջ Յուլիանան համարվում էր «5sta Family» խմբի ադնամ։