Նոր սանրվածք. Եվա Ռիվասի կտրուկ ոճափոխությունը

Երգչուհի Եվա Ռիվասը մշտապես հանդես է գալիս հետաքրքիր և օրիգինալ կերպարներով։ Իր ինստագրամյան էջում Ռիվասը նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր ռիսկային ու հետաքրքիր ոճափոխությունը։ Երգչուհին հրաժեշտ է տվել երկար վարսերին և բացի դրանից որոշել է դառնալ շիկահեր։
Երկրպագուների մեծ մասը զարմացել է նրա նման ռիսկային ոճափոխությա,բ, սակայն հետևորդները երգչուհու նոր տեսանյութերերի մեկնաբանությունները հեղեղել են ջերմ խոսքերով ու հաճոյախոսություններով։
Երգչուհին նաև կիսվել է տեսանյութով, որտեղ առաջին անգամ է հայելում տեսնում իր սանրվածքը վարսահարդարի աշխատանքից հետո, և ինքն էլ է հայտնվում շոկի մեջ։
«Ես հիմա, իսկապես, ունեմ նոր կյանք»,-տեսանյութի մեկնաբանություններում գրել է ինքը՝ Ռիվասը։

Երկար ժամանակ Ռիվասը պասիվ էր իր ինստագրամյան էջում։ Ամիսներ առաջ երգչուհին պատմեց 2019-ին իր հետ կատարված մի շարք փորձությունների մասին։
Ռիվասի պնդմամբ՝  ամիսներ առաջ նրա մոտ սկսվել է մաշկային լուրջ հիվանդություն, որը պատճառում էր ոչ միայն ֆիզիկական ցավ, այլ նաև էսթետիկ անհարմարություն: Ռիվասը չէր կարողանում տանից դուրս գալ և համոզված էր, որ այդպիսով իր կարիերան նույնպես ավարտվեց:
Երգչուհին դիմում էր տասնյակ բժիշկների, որոնցից ոչ ոք չէր կարողանում օգնել: Ամեն բան կարգավորվեց միայն այն բանից հետո, երբ նա գտավ մեծ ասեղ ամրացված մագնիսի վրա. երգչուհին սև մոգության զոհ էր դարձել: Ռիվասը դիմեց հայտնի մոգերից մեկին,ով կարողացավ երգչուհուն հանել այդ իրավիճակից։