Փոքրիկ հրդեհ Սարո Թովմասյանի ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում (տեսանյութ)

Կարանտինային պայմաններն օգտագործելով՝ երգիչ Սարո Թովմասյանն ամեն օր ինստագրամյան ուղիղ եթերում շփվում է իր երկրպագուների ու նաև  հայտնի մարդկանց հետ։ Երգչի հաղորդումները լի են հումորային ու զվարճալի պահերով։
Ապրիլի 27-ին Սարո Թովմասյանի լայվ միացումը դերասան հումորիստ Ռաֆայել Երանոսյանի հետ էր։
Այս հաղորդումը ինստագրամյան հետևորդները դեռ երկար կհիշեն, որովհետև այն բավականին տարբերվեց մյուսներից՝ ուղիղ եթերի ընթացքում տեղի ունենցած անհարմար միջադեպի պատճառով։
Ռաֆայել Երանոսյանը «հարսանիքն» էր կազմակերպել, սակայն ուղիղ եթերի ժամանկ ինչ-որ պատճառով հարսի զգեստը սկսեց այրվել ու խուճապի մատնվեցին բոլորը՝ անգամ երգիչ Սարո Թովմասյանը։