Աննա Սեմենովիչը ցույց է տվել իր գաղտնի ընտրյալին

40-ամյա Աննա Սեմենովիչը խնամքով թաքցնում է իր ընտրյալին, բայց երկրպագուները համոզել են երգչուհուն իր ընկերոջ հետ լուսանկար տեղադրել: Երգչուհին խոստովանել է, որ նախկինում ինքը պատրաստ չէր ընտանիք կազմել, բայց այս տղամարդու հետ ցանկանում է ամուսնանալ ու երեխաներ ունենալ:

Աննան իր ընտրյալի անունն էլ է թաքցնում: Նրս խոսքով՝ սիրելին ինքը չի ցանկանում հրապարակայնություն և ուզում է մնալ ստվերում: Սեմենովիչի երկրպագուները անդադար խնդրում էին նրան կիսվել այդ երջանիկ տղամարդու լուսանկարով և երգչուհին չկարողացավ դիմակայել այդ խնդրանքներին։ Աննան ռոմանտիկ լուսանկար է հրապարակել ընտրյալի հետ, բայց նրա դեմքը ծածկել էմոջիով։ Հետևորդներին հաջողվել է տեսնել միայն այդ տղամարդու մարմինը: Աննայի ընտրյալն ապրում է Սանկտ Պետերբուրգում և 7 տարով փոքր է երգչուհուց: Աստղի խոսքով՝ նա շատ դրական անձնավորություն է և իրեն այդ տղամարդու կեղքին հարմարավետ և հաճելի է: