Աստղագուշակ ապրիլի 29-ի համար

 

Խոյեր
Ինտուիցիան, որը ձեզ մոտ լավ զարգացած է ու որին դուք հազվադեպ եք ուշադրություն դարձնում, այս անգամ ձեզ կտա ճիշտ թելադրանքներ, կօգնի խուսափել նյարդայնացնող սխալներից:

Ցուլեր
Այս օրը մեկնարկած նախագծերը խոստանում են արագորեն հասնել ակնկալվող արդյունքին։ Դրանք ձեզ կբերեն ինչպես բարոյական, այնպես էլ նյութական բավարարվածություն:

Երկվորյակներ
Կարևոր է բաց չթողնել օյսօրվա ընձեռած լայն հնարավորությունները, հակառակ դեպքում նման «բարենպաստ» հանգամանքների կրկնությանը ստիպված կլինեք շատ երկար սպասել:

Խեցգետիններ
Չնայած, որ մարդամոտությունը ձեր ուժեղ կողմը չէ, այն ձեզ պետք կգա խոսակցությունների և վեճերի մեջ, որոնց ժամանակ չափազանց կարևոր է պատասխանել ճիշտ ու հարգելով դիմացինին:

Առյուծներ
Այսօր աշխատեք քիչ երազել ու սավառնել երկնքում։ Դրա փոխարեն օգնեք  ձեզ մոտ գտնվող մարդկանց՝ ընկերներին, հարազատներին, հատկապես տարեցներին:

Կույսեր
Դուք կունենաք լավ հնարավորություն «փակելու» նախորդ կյանքի փուլը և սկսելու նորը, ամենակարևորը՝ մի մոռացեք ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց անարդարացի կերպով վիրավորել եք։

Կշեռքներ
Վերջապես հնարավոր կլինի կատարել այնպիսի փոփոխություններ, որոնց մասին վաղուց եք մտածում, բայց մինչ օրս չեք կարողացել իրագործել: Չնայած կարանտինին, այս ամենի համար պայմանները բարենպաստ կլինեն:

Կարիճներ
Այսօր կհայտնաբերեք այն խնդիրը, որը թույլ չի տալիս ձեզ մասնագիտորեն զարգանալ։ Դուք այսօր կկարողանաք գտնել այդ խնդիր ճիշտ լուծումը։

Աղեղնավորներ
Չկա ոչ մի վատ բան, որը չի կարող վերածվել լավի, կարևորն այն է, որ հրաժարվեք կարծրատիպերից և նոր, անսովոր տեսանկյունից նայեք, թե ինչ է կատարվում:

Այծեղջյուրներ
Այսօր ոչ մի թանկարժեք մասնագիտական ​​ձեռքբերումներ չեն սպասվում, ուստի խորհուրդ է տրվում կենտրոնանալ փոքր հարցերի վրա, որոնք ինչ-ինչ պատճառներով ժամանակին չեք ավարտել:

Ջրհոս
Մի վիճեք այն մարդու հետ, ով ուզում է ձեզ հետ խաղաղություն հաստատել։ Որքան էլ որ մեծ լինի իր մեղքը, հիշեք, որ նա ապաշխարել է իր արարքի համար և ներողություն խնդրել:

Ձկներ
Այսօր պետք չէ անձնական կյանքի հետ կապված կարևոր որոշում կայացնել։ Բացասական հույզերի ազդեցության տակ դուք կարող եք անդառնալիորեն փչացնել ձեր հարաբերությունները սիրելիի հետ։