«Ինչե՞ր է անում կարանտինը մարդկանց հետ»․ Սոֆի Դևոյանի, Զարուհի Բաբայանի և դստեր հետաքրքիր տեսանյութը

Զարուհի Բաբայանը տնային մեկուսացումը փորձում է հնարավորինս ուրախ ու հետաքրքիր անցկացնել։ Այս անգա երգչուհին պարուհի ու դերասանուհի դստեր՝ Սոֆիի և սկեսրոջ՝ Սոֆի Դևոյանի հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում։
Տեսանյութը Զարուհին մակագրել է այսպես․ «Մեր տանը խառը իրավիճակ է։ Ինչե՞ր է անում կարանտինը մարդկանց հետ»։
Երկրպագուներին անչափ դուր է եկել նրանց հետաքրքիր տեսանյութը, որի մեկնաբանություններում ինստագրամյան հետևորդները ջերմ խոսքեր են գրել։

 

Ավելի վաղ Սոֆին իր մայրկի՝ Զարուհի Բաբայանի հետ զվարճալի տեսանյութ էր հրապարակել Ինստագրամի իր էջում։ Մի քանի վարյրկյան տևողությամբ տեսանյութում նրանք ներկայանում են 5 տարբեր կերպարներով։
Տեսանյութը Սոֆին մակագրել էր այսպես․ «Տանը մնալու բացասական կողմերից զատ կան շատ ու շատ առավելություններ։ Միասին անընդհատ շփվել, ծիծաղել, մտածել, անել բաներ, որոնք միգուցե այնքան էլ լուրջ և կարևոր չեն, բայց ամենակարոտած բառն այս պարագայում …ՄԻԱՍԻՆ… բառն է»։