Նաստյա Կամենսկիխի մերկապարը ծիծաղեցրել է երկրպագուներին (տեսանյութ)

Երգչուհի Նաստյա Կամենսկիխը ամուսնու՝ Պոտապի հետ գտնվում է տնային մեկուսացման մեջ։ Նրանք անդադար կապի մեջ են երկրպագուների հետ ու փորձում են նրանց ուրախացնելով որոշակիորեն ցրել լարված իրավիճակը։
Նաստյա Կամենսկիխը ստիպել է իր երկրպագուներին սկզբում տխրել հիասթափությունից, իսկ հետո լիաթոք ծիծաղել․ երգչուհին իր իսնտագրամյան էջում կիսվել է նոր տեսանյութով, որը բավականին ինտրիգային սկիզբ ունի։
Տեսանյութի սկզբում հնչում է «You can live your hat» հիթը, որի ընթացքում կադրում երևացող ձեռքը գետնին է գցում կրծկալը, ներքնազգեստը։ Սակայն վերջում կադրում է հայտնվում ինքը՝ Նաստյա Կամենսկիխը, ու երկրպագուների սպասելիքները հօդս են ցնդում։
Իսկ թե ինչու, կարող եք դիտել տեսանյութում։