«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հետաձգվել է

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կկայանա նոյեմբերի 1-8-ը։ Այս մասին հայտնում է կինոփառատոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
««Ոսկե ծիրան»-ի թիմն այս օրերի ընթացքում ձեռնպահ մնաց հափշտապ հայտարարություններ անելուց՝ կապված հուլիսի 12-19 փառատոնի անցկացման հետ, քանի որ թե՛ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, թե՛ իր բազմաթիվ հայաստանյան և օտարերկրյա գործընկերների, թե՛ գործընկեր փառատոնների հետ քննարկվում էին տարբեր սցենարներ՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի:
Այնուամենայնիվ, բոլոր երկարատև քննարկումների արդյունքում «Ոսկե ծիրանի» թիմն այս պահին նպատակահարմար է գտել փառատոնն անցկացնել ս.թ. նոյեմբերի 1-8-ը:
Իհարկե, այլ սցենարներ ևս առկա են, բայց այս պահին հաստատված է նոյեմբերի 1-8 ժամկետը»,-ասվում է հայտարարության մեջ։