Ջիջի Հադիդն ու Զեյն Մալիկը սպասում են իրենց առաջնեկին

Ջիջի Հադիդն ու Զեյն Մալիկը շուտով ծնողներ են դառնալու։ Այս մասին հայտնել է TMZ լրատվամիջոցը, որը տեղեկատվությունը ստացել է աստղային զույգի մտերիմ ընկերներից։ Ջիջին գտնվում է հղիության 4-րդ ամսում։ Այս լուրը ցնցել է երիտասարդ ծնողների ընտանիքներին։
Հիշեցնենք, որ աստղերը տարիներ առաջ սիրային հարաբերություններ ունեին, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք բաժանվել էին։ Զույգի վերամիավորումը տեղի է ունեցել American Music Awards-ի հաջորդած երեկույթի ժամանակ։

Այն մասին, որ Հադիդն ու Մալիկը կրկին միասին են, երկրպագուները իմացել են դեռ 2020-ի հունվար ամսին․ երգչուհին իր ծննդյան տարեդարձի տեսանյութն էր ներկայացրել հետևորդներին, որտեղ շատերը նկատել էին նաև Մալիկին։
Երկրպագուներին անչափ ուրախացրել է այս նորությունը, և նրանք թե՛ Ջիջիի, թե՛ Զեյնի ինստագրամյան միկրոբլոգերը հեղեղել են շնորհավորանքներով ու մաղթանքներով։