Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարները՝ անկողնում

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է ցուցադրել, թե ինչպես է կարանտինի ընթացքում ժամանակ անցկացնում իր առանձնատանը:
Հայտնի աստղը կիսվել է դստեր հետ լուսանկարներով։
«Շատ ժամանակ մենք ողջ օրը մնում ենք գիշերազգեստներով»,- լուսանկարին կից գրել է Քիմ Քարդաշյանը։

39-ամյա հեռուստաաստղը, ով Հիդեն Հիլզի իր առանձնատանը մեկուսացել է ամուսնու՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթի և չորս երեխաների հետ, հայտնել էր, որ երեխաներին մեծացնելու հետ կապված դժվարությունները ստիպել են հրաժարվել ևս մեկ երեխա ունենալու մտադրությունից։
«Եթե առաջ երբևէ մտածել էի ևս մեկին ունենալու մասին, ապա տանը չորս երեխաների հետ գտնվելուց հետո լիովին հրաժարվել եմ այդ մտքից։ Դժվար է, շատ դժվար»,- խոստովանել էր իրապատում շոուի աստղը։