Էմինեմը կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար աճուրդի է հանել մարզակոշիկները (լուսանկար) - showbiz.am

Էմինեմը կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար աճուրդի է հանել մարզակոշիկները (լուսանկար)

By

Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Էմինեմը (Մարշալ Բրյուս Մեթերս III) կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակը մեղմելու նպատակով իր մարզակոշիկներ է աճուրդի հանել։

47-ամյա ռեփերը թվիթերյան իր օգտահաշվում հայտնել է, որ պահարանը մաքրելու ժամանակն է, և StockX աճուրդային կայքում 2015 թվականին ստեղծված Jordan 4 Retro Carhartt x Eminem բացառիկ մարզակոշիկի լուսանկարներն է հրապարակել։ Հայտնի է, որ տարիներ առաջ սահմանափակ քանակությամբ թողարկված այս սպորտային կոշիկները eBay կայքի միջոցով են վաճառքի հանվել, իսկ եկամուտն ուղղվել է Marshall Mathers Foundation բարեգործական հիմնադրամին։

Հայտնի է, որ սա կորոնավիրուսի համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված երգչի առաջին օգնությունը չէ․ ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրեր առաջ ռեփերը Միչիգան նահանգի Դեթրոյտ քաղաքի հիվանդանոցներում կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների համար սնունդ էր ուղարկել։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ԻնստաԼայֆԹՈՓ ՇոուՆյուզ

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հերոս». ծնվել է Գոհար Ավետիսյանի առաջնեկը

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը մայր է դարձել: Ժամեր առաջ Գոհարն Ինստագրամում իր սթորիների միջոցով հետևորդներին հայտնել էր, որ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հուսով եմ, որ իմ երազանքը կիրականանա»․ Սրբուհի Ավանեսյանը՝ մոդելային ու դերասանական կարիերայի, նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկության ու կարանտինի մասին

Դերասանուհի, մոդել Սրբուհի Ավանեսյանը հայտնի դարձավ «Մոր խոստումն» ու «Սիրուն Սոնա» հեռուսատասերիալներից ու սիրվեց հեռուստադիտողների կողմից։ Showbiz.am-ի հետ զրույցի...
Ավելին