«Երբ սովորում ես ժպտալ, չնայած նրան, որ աչքերդ մատնում են, ուրեմն դու մեծացել ես»․ Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով ու դրան կից շատ գեղեցիկ մի գրառում կատարել։

«Երբ սովորում ես ժպտալ, չնայած նրան, որ աչքերդ մատնում են, ուրեմն դու մեծացել ես… Ու մեծացել ես ոչ թե օրերով կամ տարիներով, այլ Սրտով, մեծ սիրտն է միայն կարողանում Աշխարհին ժպտալ, նույնիսկ, երբ փոխադարձությամբ ստանում է ցավ ու կսկիծ: Մարդը պիտի նորից սովորի կարեկցել Մարդուն` իր նմանին, գուցե հետո նորից սովորի սիրել, կամ գոնե մի քիչ հարգել ու իսկապես հաշվի առնել: Բայց սկզբում պետք է սովորի հասկանալ և կարեկցել. այդ ժամանակ ամենածանր հոգսը կամ օրն անգամ ավելի թեթև կթվան… Այնպես չէ՞»,- գրել է դերասանուհին։